ՀՀ-ում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

ՀՀ-ում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

PanARMENIAN.Net - Հայաստանում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի: Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը,տեղեկացնում են Կառավարության լրատվականից։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով` ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ վարչապետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ», - ասված է վարչապետի որոշման մեջ։

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել են 170-ի, նաև հաստատվել է վարակման 7711 դեպք: Այդ տվյալները հրապարակել է Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովը: Բացի այդ, բացահայտվել է նաև այդ տիպի թոքաբորբով հիվանդանալու ավելի քան 1700 նոր դեպք: Վիրուսի կասկածներ կան նաև 12,167 քաղաքացու վերաբերյալ:

Հունվարի 29-ի երեկոյան Չինաստանից դուրս գրանցվել է կորոնավիրուսով հիվանդանալու ևս 50 դեպք մի շարք երկրներում՝ Ավստրալիայում, Վիետնամում, Կանադայում, Մալայզիայում, ԱՄԷ-ում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում: Գերմանիայում արդեն 4 մարդ է վարակվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---