Հոգեկան առողջության խնդիր ունեցողների իրավունքների իրացումը կբարելավվի

Հոգեկան առողջության խնդիր ունեցողների իրավունքների իրացումը կբարելավվի

PanARMENIAN.Net - Կառավարության նիստում հոգեկան առողջությանը վերաբերող որոշ օրենքներում լրացումներ կատարելու վերաբերյալ որոշմամբ հոգեկան առողջության խնդիր ունեցողների իրավունքներն առավել պաշտպանված կլինեն. անհրաժեշտ մեխանիզմները սահմանվել են:

«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխությամբ հստակեցվել և սահմանվել են մի շարք հասկացությունների սահմանումներ:

Ներկայացնելով նախագիծը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ, մասնավորապես, սահմանվել են հոգեբուժական կազմակերպության պարտականությունները պատասխանատվությունը, կարգավորվել են հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքների սահմանափակման դեպքերը և կարգը:

Առաջին անգամ օրենքով ամրագրվել են ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների, հանդարտեցման մեթոդների կիրառման կարգը և պայմանները, այդ թվում՝ սահմանելով նաև դրանց կիրառման տևողությունը:

«Նախագծով հստակեցվել են ինչպես պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, այնպես էլ վճարովի հիմունքներով տրամադրվող հոգեբուժական օգնության և սպասարկման ծավալները», - մանրամասնել է նախարարը:

Նախագծով առաջին անգամ ամրագրվել է լիազոր մարմնի կողմից հաստատված ծավալի սահմաններում ընտանեկան բժիշկների կողմից հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրման հնարավորությունը:

Տարանջատվել են ոչ հոժարակամ և հարկադիր հսկողության կամ բուժման տեսակները և սահմանվել դրանց իրականացման կարգերը:

Կառավարության նիստում ընդունվել է «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի մասին» որոշումը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---