Չինաստանում կորոնավիրուսի բռնկումն ԱՀԿ-ն արտակարգ իրավիճակ է ճանաչել

Չինաստանում  կորոնավիրուսի բռնկումն ԱՀԿ-ն արտակարգ իրավիճակ է ճանաչել

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Այդ մասին ԱՀԿ արտահերթ նիստի ավարտին հայտարարել է կազմակերպության գլխավոևր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյուսը, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում կորոնավիրուսով արդեն 7834 մարդ է հիվանդացել: Ճնշող մեծամասնությունը՝ Չինաստանում՝ 7736 դեպք, մյուս 98-ը՝ աշխարհի 18 երկրում: Փորձագետները հաստատել են մարդուց մարդուն վիրուսի փոխանցման 8 դեպք:

Ծանր վիճակում է 1370 մարդ, 213 հիվանդ մահացել է: Ըստ Կազմակերպության գլխավոր տնօրենի՝ հիվանդության կասկածներ կան ևս 12,167 մարդու մոտ:

ԱՀԿ-ն խորհուրդ է տվել ժամանակավոր հետևյալ անվանումը կիրառել՝ «սուր շնչառական 2019-nCoV հիվանդություն», իսկ վիրուսն անվանել 2019-nCoV:

Չինաստանում կորոնավիրուսի տարածման ծավալները գերազանցել են 2002-2003թթ. ատիպիկ թոքաբորբի (SARS) համաճարակի ցուցանիշները: 2019-nCoV կորոնավիրուսը սկսել է տարածվել 2019-ի դեկտեմբերից՝ կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքից։ Կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Նեպալում, Թաիլանդում, Ավստրալիայում, Սինգապուրում և Գերմանիայում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---