2019-ին ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7.8%-ով

2019-ին ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7.8%-ով

PanARMENIAN.Net - 2019-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.8%-ով:

Ընդ որում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9%-ով՝ կազմելով 2.1 տրլն դրամ, հայտնում են Վիճակագրական կոմիտեից:

Առևտրաշրջանառությունը կազմել է 3.2 տրլ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 8.9%-ով. շինարարության ծավալն աճել է 4.6%-ով, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքինը՝ նվազել 4.2%-ով:

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 182,000 դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 5.8%-ով:

2018 թվականի հունվար-դեկտեմբերի սոցիալ-տնտեսական ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել էր 5.8%-ով։ 2017-ին ՏԱՑ-ն աճել էր 7.7%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---