ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ՀՔԾ-ում է եղել

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ՀՔԾ-ում է եղել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը Հատուկ քննչական ծառայությունում է եղել, փոխանցում է Aysor.am-ը:

ԱԺ նախկին խոսնակը ՀՔԾ-ից դուրս գալուց չի պատասխանել լրագրողների հարցերին:

2019-ի հոկտեմբերին Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի 1-ին մասով (իշխանության յուրացում) և ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Բաբլոյանի հանդեպ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:

Ըստ ՀՔԾ-ի՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը պայմաններ՝ կեղծ հիմքեր է ստեղծել Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու նպատակով Բաբլոյանի՝ 2018-ի մարտի 2-ին ստորագրած ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտարարությունը հրապարակելու համար: Այն հիմք է հանդիսացել վերջինիս լիազորությունները դադարեցնելու, իսկ հետագայում` այդ թափուր պաշտոնում Հրայր Թովմասյանին առաջադրելու ու նշանակելու գործընթացի համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---