ՌԴ-ում կորոնավիրուսով 2 հիվանդ է հայտնաբերվել31 հունվարի 2020 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում առաջին անգամ կորոնավիրուսով 2 հիվանդ է հայտնաբերվել: Նրանք Չինաստանի քաղաքացիներ են, հայտնել է ՌԴ փոխվարչապետ, օպերատիվ շտաբի ղեկավար Տատյանա Գոլիկովան: Հիվանդները Զաբայկալյեից և Տյումենի շրջանից են, հայտնում է Interfax-ը: ՌԴ-ն նաև սահմանափակել է ավիահաղորդակցության բոլոր ուղղությունները Չինաստանի հետ՝ բացառությամբ «Աերոֆլոտի» չվերթները Պեկին, Շանհայ, Գունաչժոու և Հոնկոնգ: Ըստ Գոլիկովայի՝ ՌԴ-ն տարհանում է ռուսաստանցիներին չինական Ուհանից և Հուբեյ նահանգից, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել էր վիրուսը: Ռուսաստանը նաև կսահմանափակի Մոնղոլիայի հետ սահմանի հատումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում կորոնավիրուսով արդեն 7834 մարդ է հիվանդացել: Ճնշող մեծամասնությունը՝ Չինաստանում՝ 7736 դեպք, մյուս 98-ը՝ աշխարհի 18 երկրում: Փորձագետները հաստատել են մարդուց մարդուն վիրուսի փոխանցման 8 դեպք: Ծանր վիճակում է 1370 մարդ, 213 հիվանդ մահացել է: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |