ՌԴ դեսպանատունը տարակուսած է ՀՀ համար «ռուսական հեռուստաալիքների սպառնալիք» լինելու հայտարարությամբ31 հունվարի 2020 - 17:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը տարակուսանք է հայտնել ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարության առնչությամբ, թե ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը հանրային մուլտիպլեքսում «ազգային անվտանգության սպառնալիք է»։ ՀՌՀ նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։ Ըստ Հակոբյանի՝ Հայաստանում հեռարձակվող մի քանի արտասահմանյան հեռուստաալիքներ կան, որոնք կարող են հայ հեռուստադիտողների մոտ բացասական կարծիք ստեղծել մեկ այլ երկրի նկատմամբ, օրինակ, Իրանի, Վրաստանի, Ուկրաինայի: Դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների դաշնակցային, եղբայրական բնույթի մասին ՀՀ ղեկավարության հայտարարությունների ֆոնին ՀՀ «ազգային անվտանգությանը սպառնացող» ռուսական հեռուստաալիքների մասին հայտարարությունը տարակուսանք է առաջացնում: «Զարմանալի էր ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի մեկնաբանությունից տեղեկանալ, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը համամիտ է նման մոտեցմանը: Կցանկանայինք հիշեցնել, որ Հակոբյանի հետ դեսպանի միակ, բավականին վաղուց տեղի ունեցած զրույցում վերջինիս հնչեցրած «առանց արտասահմանյան հեռուստաալիքների մուլտիպլեքս» ունենալու մտադրությունն ընդամենն ի գիտություն է ընդունվել: Մինչդեռ ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ հարկավոր է հաշվի առնել ՀՀ բազմաթիվ քաղաքացիների կարծիքը, որոնք ռուսական հեռուստաալիքների մշտական հանդիսատես են»,- ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ: ՀՀ հանրային մուլտիպլեքսի շրջանակում հեռարձակվում է 27 հեռուստաալիք, այդ թվում 3 ռուսական՝ «Առաջին ալիքը», «Ռոսիան» և «Ռոսիա Կուլտուրա»-ն, ինչպես նաև միջպետական «Միրը», և ամերիկյան CNN-ը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |