Չինաստանում ապրող հայ երիտասարդը կապի մեջ է դեսպանատան հետ, ՀՀ գալ դեռ չի պատրաստվում

Չինաստանում ապրող հայ երիտասարդը կապի մեջ է դեսպանատան հետ, ՀՀ գալ դեռ չի պատրաստվում

PanARMENIAN.Net - Չինաստանի Գուանգդոնգ նահանգի Ֆոշան քաղաքում բնակվող ու այնտեղ աշխատող Տիգրան Խալաթյանը դեռևս չի պատրաստվում կորոնավիրուսի պատճառով Հայաստան վերադառնալ: Ինչպես նա պատմեց PanARMENIAN.Net ին՝ այնտեղ մնալը հիմա ավելի անվտանգ է թե՛ իր, թե՛ հարազատների համար: Նա նշում է, որ կապվել է ՀՀ դեսպանատան հետ, հորդորել են հետևել տեղական իշխանությունների հրահանգներին, միշտ կապի մեջ լինել և թեժ գծերի հեռախոսահամարներ են տվել։

«Դեռևս չեմ պատրաստվում վերադառնալ։ Այստեղ մնալը հիմա ավելի անվտանգ է և ինձ, և իմ հարազատների համար. վերադառնալիս չես կարող իմանալ՝ կվարակվես ճանապարհին, թե՝ ոչ»,- ասում է նա։

Տիգրանի խոսքով՝ վերջին տվյալներով իրենց նահանգում կորոնավիրուսի 393 հաստատված դեպք կա, վարակակիրների հետ շփման մեջ եղած մոտ 130 մարդ գտնվում է հսկողության տակ: Ամբողջ նահանգում մահացության դեպք չկա: Տիգրանը նշում է, որ նահանգում անցկացվող հատուկ միջոցառումները հսկայական նշանակություն ունեն վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում կորոնավիրուսով արդեն 7834 մարդ է հիվանդացել:

«Ամբողջ նահանգի մասշտաբով՝ մոտ 17,000 բուժաշխատող և 7900 պատրաստ անկողին կան հատուկ նպատակային հիվանդանոցներում, որոնք պատրաստ են ընդունել հիվանդների։ Արձակուրդները երկարաձգվել են մինչև փետրվարի 9-ը, բոլոր համայնքները հսկվում են, և միայն այնտեղ ապրող մարդիկ կարող են ներս ու դուրս անել տարածքից»,- նշում է նա:

Տիգրանի խոսքով՝ որոշ տեղերում բժշկական դիմակները բաժանվում են անվճար, բայց, չնայած դրան, դիմակների պակաս զգացվում է. դեղերի պակաս չկա, գործում է նաև օնլայն կոնսուլտացիաայի մոտ 3000 հաշիվ, որոնք հոգեբանական կամ բժշկական խորհուրդներ են տալիս։

Հունվարի 31-ին՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020-ի փետրվարի 1-ից մինչ մարտի 31-ը ժամանակավորապես կասեցվելու է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---