Մարությանը մերժել է Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը

Մարությանը մերժել է Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մերժել է Աջափնյակ համայնքում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը՝ քաղաքապետը, նշելով, որ որոշումը կայացնելիս հիմնվել է հանրային լսումների արդյունքների և քաղաքապետարանի բնապահպանության վարչության եզրակացության վրա:

«Երևանը պետք է կրկին կանաչ ու էկոլոգիապես անվտանգ միջավայր դառնա»,- հայտարարել է Մարությանը:

Երևանի տարածքում շահագործվում են մոտ 3 տասնյակ հանքեր, դրանցից մի քանիսը ոչ մետաղային հանքավայրեր են, մի մասը՝ բազալտային:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---