Սարգսյան. ԵՏՄ երկրները կքննարկեն մի շարք հարցերով վետոյի իրավունքից զրկվելու հարցը

Սարգսյան. ԵՏՄ երկրները կքննարկեն մի շարք հարցերով վետոյի իրավունքից զրկվելու հարցը

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրները քննարկում են որոշ հարցերում վետոյի իրավունքից ազգային կառավարությունների հրաժարվելու հնարավորությունը և դրանով որոշումներ կայացնելու իրավունքի փոխանցումը վերազգային մակարդակ: Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Ես կառանձնացնեի սկզբունքային մի քանի հարց, որոնք մենք այսօր քննարկել ենք: Առաջինը, թե որ հարցերում է հնարավոր հրաժարվել վետոյի իրավունքից ու վերազգային մարմնին՝ Կոլեգիային փոխանցել գործառույթները»,- ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ սա քննարկման կարևոր հարց է:

Նրա խոսքով՝ եթե ազգային կառավարությունները պահպանեն վետոյի իրավունքը, ապա դա թույլ կտա պահպանել ազգային ինքնիշխանությունը, սակայն, եթե ցանկություն կա միությունը խորացնելու, ինչի հետ, ըստ նրա, ակնհայտ է, որ բոլորը համաձայն են, կան որոշ գործառույթներ, որոնք անհրաժեշտ է փոխանցել վերազգային մարմիններին:

Սարգսյանը նշել է, որ եթե ազգային կառավարությունները հրաժարվեն վետոյի իրավունքից, ապա դա կհանգեցնի վերազգային մարմնի պատասխանատվության մեծացմանը:

«Սա այնպիսի սկզբունքային, կարևոր, քաղաքական հարց է, որ մենք համոզված ենք՝ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստին մեզ կհաջողվի այս հարցում համաձայնության գալ»,- եզրափակել է Սարգսյանը:

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորումը հիմնադրվել է 2014-ի մայիսի 29-ին։ Ներկայումս ԵՏՄ կազմում ընդգրկված է 5 երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանի Դաշնությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---