Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս է եկել Եվրամիությունից 1 փետրվարի 2020 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիա հանրաքվեից 3.5 տարի հետո հունվարի 31-ին դուրս է եկել Եվրամիությունից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին: Այդ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ որոշումը նոր հնարավորություններից օգտվելու համար է: «Լինի դա էմիգրացիայի վերահսկում, ազատ նավահանգիստների կառուցում, ձկնարդյունաբերության ազատացում, ազատ առևտրի պայմանագրերի կնքում, թե պարզապես մեր սեփական օրենքների ստեղծում՝ ի շահ այս երկրի ժողովրդի»,- ասել է նա: Ջոնսոնի խոսքով՝ իր գործունեության ընթացքում Եվրամիությունը շարժվել է Բրիտանիային չհամապատասխանող ուղղությամբ: Վարչապետը նշել է, որ Brexit-ից (ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը) հետո Բրիտանիան կարող է բարելավել մի շարք ոլորտներ և զարգացնել երկրի ենթակառուցվածքները: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը, իր հերթին, ափսոսանք է հայտնել, որ Բրիտանիան ցանկանում է լքել միույթունը, սակայն նշել է, որ երկիրը կմնա ԵՄ-ի համար առանցքային գործընկեր: Բրիտանիան Եվրամիությունում էր 47 տարի, սակայն ամբողջական իտեգրում այդպես էլ չէր եղել։ Երկիրը պահել էր իր արժույթը և չէր մտել Շենգեն գոտի: 2016-ին բրիտանացիների 51,89%-ը կողմ քվեարկեց Brexit-իմ: Մինչև ԵՄ-ից դուրս գալը, Բրիտանիան 2 ընտրություն ունեցավ, փոխեց 2 վարչապետ: Հատկապես վճռորոշ էին վերջին համապետական ընտրությունները, որոնցում Պահպանողական կուսակցությունը հաղթանակ տարավ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |