Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս է եկել Եվրամիությունից

Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս է եկել Եվրամիությունից

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիա հանրաքվեից 3.5 տարի հետո հունվարի 31-ին դուրս է եկել Եվրամիությունից, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Այդ երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ որոշումը նոր հնարավորություններից օգտվելու համար է:

«Լինի դա էմիգրացիայի վերահսկում, ազատ նավահանգիստների կառուցում, ձկնարդյունաբերության ազատացում, ազատ առևտրի պայմանագրերի կնքում, թե պարզապես մեր սեփական օրենքների ստեղծում՝ ի շահ այս երկրի ժողովրդի»,- ասել է նա:

Ջոնսոնի խոսքով՝ իր գործունեության ընթացքում Եվրամիությունը շարժվել է Բրիտանիային չհամապատասխանող ուղղությամբ: Վարչապետը նշել է, որ Brexit-ից (ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործընթացը) հետո Բրիտանիան կարող է բարելավել մի շարք ոլորտներ և զարգացնել երկրի ենթակառուցվածքները:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը, իր հերթին, ափսոսանք է հայտնել, որ Բրիտանիան ցանկանում է լքել միույթունը, սակայն նշել է, որ երկիրը կմնա ԵՄ-ի համար առանցքային գործընկեր:

Բրիտանիան Եվրամիությունում էր 47 տարի, սակայն ամբողջական իտեգրում այդպես էլ չէր եղել։ Երկիրը պահել էր իր արժույթը և չէր մտել Շենգեն գոտի: 2016-ին բրիտանացիների 51,89%-ը կողմ քվեարկեց Brexit-իմ: Մինչև ԵՄ-ից դուրս գալը, Բրիտանիան 2 ընտրություն ունեցավ, փոխեց 2 վարչապետ: Հատկապես վճռորոշ էին վերջին համապետական ընտրությունները, որոնցում Պահպանողական կուսակցությունը հաղթանակ տարավ:

 Ուշագրավ
Հայտնի է, որ ահաբեկիչներից մեկը «Իսլամական պետություն» խմբավորման համակիր է
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել