ԵԽՆԿ-ի ղեկավար. Չեմ կարծում, թե ԵԽ-ն պետք է իդեալական ֆորում դառնա ղարաբաղյան կարգավորման համար

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը իր կարծիքն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ օրերս կազմակերպության կենտրանակայանում տեղի ունեցած մամլո ասուլիսում: «Չեմ կարծում, թե ԵԽ-ն պետք է իդեալական ֆորում դառնա ղարաբաղյան կարգավորման համար: Հակամարտության հանգուցալուծման համար այլ ֆորումներ կան: Լինելով ԵԱՀԿ նախագահ` ես զբաղվել եմ որոշ հարցերի լուծմամբ: Երկխոսությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերսկսվել է եւ շարունակվում է: ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահը կարող է աշխուժացնել այս երկխոսությունը եւ նպաստել փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորմանը»,-ասել է Մորատինոսը: Նա նաեւ նշել է, որ անհրաժետ ջանքեր կգործադրվեն քաղաքական եւ դիվանագիտական մթնոլորտի ստեղծման համար:



Մորատինոսն ընդգծել է նաեւ, որ համապատասխան քաղաքական-դիվանագիտական մթնոլորտի ստեղծման համար ահնրաժեշտ ջանքեր կգործադրվեն: «Ես հավատում եմ, որ մենք այժմ ավելի մոտ ենք դրան, քան նախկինում: Մենք բոլոր ջանքերը կգործադրենք համապատասխան դիվանագիտական եւ քաղաքական մթնոլորտ ստեղծելու համար: Ես կոչ եմ անում երկու կողմերն շարունակել երկխոսությունը այս հակամարտության հանգուցալուծմանն հասնելու համար»,-ասել է դիվանագետը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---