ՀՌՀ ղեկավար. Մարդիկ, որոնք «անկեղծ» ընդդիմանում են կարծիքիս, չեն հասկանում՝ ինչ է երկրի սուվերենությունը

ՀՌՀ ղեկավար. Մարդիկ, որոնք «անկեղծ» ընդդիմանում են կարծիքիս, չեն հասկանում՝ ինչ է երկրի սուվերենությունը

PanARMENIAN.Net - Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանն արձագանքել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան հայտարարությանը՝ նշելով, որ խոսել է հանրային թվային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստաալիքների հեռարձակման սահմանափակման և տեղեկատվական ու լեզվական անվտանգության անհրաժեշտության, այլ ոչ թե ռուսական հեռուստածրագրերի սահմանափակման և ազգային անվտանգության մասին:

Ֆեյսբուքյան իր էջում Հակոբյանը նշել է, որ ասուլիսի ժամանակ հնչեցրած իր խոսքերը փոփոխվել են և փորձ է արվել իրեն հակառուսական դիրքից ներկայացնելու:

Ավելի վաղ ՀՌՀ նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։ Ըստ Հակոբյանի՝ Հայաստանում հեռարձակվող մի քանի արտասահմանյան հեռուստաալիք կա, որոնք կարող են հայ հեռուստադիտողի մոտ բացասական կարծիք ստեղծել մեկ այլ երկրի հանդեպ, օրինակ՝ Իրանի, Վրաստանի և Ուկրաինայի:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը տարակուսանք էր հայտնել Հակոբյանի հայտարարության առնչությամբ։ Դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ եղբայրական բնույթի մասին ՀՀ ղեկավարության հայտարարությունների ֆոնին ՀՀ «ազգային անվտանգությանը սպառնացող» ռուսական հեռուստաալիքների մասին հայտարարությունը տարակուսանք է առաջացնում:

«Մարդիկ, որոնք «անկեղծ» զարմանում կամ ընդդիմանում են իմ կարծիքին և առաջարկներին, պարզապես չեն հասկանում ինչ է երկրի սուվերենությունը, ինչ բան է ազգային մեդիատարածքը, ինչու է այն հարկավոր պաշտպանել»,- ասել է Հակոբյանը:

ՀՌՀ ղեկավարի խոսքով՝ իրենց ու ռուսաստանցի գործընկերներին չի ստացվի «կռվեցնել»:

«Նախորդ տարի իմ՝ որպես ՀՌՀ նախագահի գործունեության առաջնահերթություններից էր հենց ՌԴ և ԵՏՄ անդամ այլ երկրների համապատասխան կարգավորող մարմինների հետ հարաբերությունների գոնե տարրական հաստատումը, իմ նախաձեռնությամբ այցելել եմ Մոսկվա և Մինսկ, բանակցություններ վարել բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս տարի այդ գործընթացը շարունակվելու է, արդյունքները, հուսով եմ, շուտով կտեսնեք»,- գրել է Հակոբյանը:

Նա նշել է, որ մշտապես արտահայտել է իր և ՀՌՀ կարծիքը, որևէ կոնսուլտացիաայս հարցով իշխանության ներկայացուցիչների հետ չի վարել, չի կարող ասել՝ իր առաջարկներն օրենսդրությամբկամրագրվեն, թե՝ ոչ:

ՀՀ հանրային մուլտիպլեքսի շրջանակում հեռարձակվում է 27 հեռուստաալիք, այդ թվում 3 ռուսական՝ «Առաջին ալիքը», «Ռոսիան» և «Ռոսիա Կուլտուրա»-ն, ինչպես նաև միջպետական «Միրը», և ամերիկյան CNN-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---