ԵԱՏՄ-ից $100,000-ից ավելի կանխիկի դուրսբերման համար ծագումը պետք է հիմնավորվի

ԵԱՏՄ-ից $100,000-ից ավելի կանխիկի դուրսբերման համար ծագումը պետք է հիմնավորվի

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ից ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների տեղափոխման նոր կանոնները, փոխանցում է ՌԲԿ-ն:

Ըստ Դաշնային մաքսային ծառայության՝ խոսքը $100,000-ից ավելի գումարի մասին է. դրանից ավելի գումարի տեղափոխման դեպքում պետք է ինչպես մաքսային հայտարարագիր լրացնել, այնպես էլ փաստաթղթեր, որոնք կհաստատեն գումարի ծագումը:

Փաստաթղթի բացակայության դեպքում թույլ չի տրվի անցկացնել այդ գումարը։ Կարգավորումն ուղղված է փողերի լվացման դեմ պայքարին: $10,000-ից մինչև $100,000 տեղափոխելու դեպքում, ինչպես նախկինում, բավարար կլինի լրացնել ուղևորների համար նախատեսված մաքսային հայտարարագրերը, որոնց ձևը, սակայն, փոփոխվել է, ավելացել են նոր սյունակներ:

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է 2014-ի մայիսի 29-ին։ Ներկայումս ԵԱՏՄ կազմում ընդգրկված է 5 երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանի Դաշնությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---