V-VI դ. եկեղեցու պատին Նանեին սեր խոստովանած երիտասարդին գտել են

V-VI դ. եկեղեցու պատին Նանեին սեր խոստովանած երիտասարդին գտել են

PanARMENIAN.Net - 5-6 -րդ դարերին թվագրվող Օձունի Ծիրանավանքի պատերից մեկին գունավոր ներկով Նանե անունով աղջկան սեր խոստովանած երիտասրադը հայտնաբերվել է։

Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի աշխատակիցներն ահազանգից հետո ոստիկանություն էին հրավիրել «սիրահարված իրավախախտ երիտասարդին». դեպքի առթիվ նյութեր են պատրաստվում։

Հուշարձանների ոլորտի մասնագետների աջակցությամբ և հատուկ նյութերի գործածությամբ գրառումն առաջիկայում կմաքրվի և հուշարձանը պատշաճ տեսքի կբերվի:

ՀՀ-ում պատմամշակութային շենքերի վրա գրառումները նորություն չեն. դրանց վրա հաճախ կարելի է հանդիպել «սիրո խոստովանություններ», անվան առաջին տառեր: Վերջին անգամ հանրային մեծ հնչեղություն էր ստացել ակտիվիստ Շահեն Հարությունյանի կողմից ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքը: Այդկերպ ակտիվիստն արձագանքել էր Արմավիրի քաղդումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհի արձանի վրա ներկ լցնելուն: Հարությունյանը հրավիրվել էր ոստիկանություն՝ բացատրություն տալու:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---