ՀՀ քաղաքացիներն այսուհետ շենգեն վիզայի համար կարող են դիմել մեկնելուց 6 ամիս առաջ 3 փետրվարի 2020 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ից շենգեն վիզայի տրամադրման կանոնները փոփոխվել են, հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: Ըստ Հայաստանին վերաբերող նոր փոփոխությունների՝ վիզայի համար հայտ կարելի է ներկայացնել նախատեսվող ճամփորդությունից 6 ամիս առաջ՝ նախորդ 3 ամսվա փոխարեն: Միաժամանակ, վիզայի հայտն առցանց լրացնելու հնարավորություն կա: Շենգեն վիզայի արժեքը մի շարք երկրների համար բարձրացել է, բայց ՀՀ քաղաքացիներին այդ թանկացումը չի վերաբերում: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի խոսքով՝ շենգենյան գոտու երկրներ կարճաժամկետ մուտքի վիզայի գինը ՀՀ քաղաքացիների համար շարունակելու է մնալ €35։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |