Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 361-ի

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 361-ի

PanARMENIAN.Net - Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 361-ի: Թոքաբորբով հիվանդների ընդհանուր թիվը 17,205-ն է, ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հայտնում է Չինաստանի առողջապահության պետկոմիտեն:

Մեկ օր առաջ հայտարարվել էր 14,380 հիվանդի և 304 մահացածի մասին: Մահացության մեկ դեպք է գրանցվել Ֆիլիպիններում:

2296 մարդ ծանր վիճակում է, 475-ը դուրս են գրվել հիվանդանոցներից: Վերջին 24 ժամում ի հայտ է եկել 2829 նոր դեպք: Բացի այդ՝ Հոնկոնգում վարակի 15 հաստատված դեպք կա, Մակաոյում՝ 8, Թայվանում՝ 10: Չինաստանից դուրս հիվանդների 148 հիվանդ կա:

Չինաստանում կորոնավիրուսի նոր տիպ են կասկածում ևս 21,558 անձի մոտ: Հիվանդների հետ շփում ունեցած մոտ 152,700 մարդ հսկողության տակ է:

Կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են՝ չոր հազը, դժվարացած շնչառությունը, բարձր ջերմությունը, դողն ու թուլությունը: Որոշ դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց թոքաբորբի, սակայն ուղեկցվում է չոր հազով և ոչ շատ բարձր ջերմությամբ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---