«Թշնամու կերպարի» խնդիր կա ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում

PanARMENIAN.Net - «Թշնամու կերպարի» խնդիր կա Ադրբեջանում, սակայն լինենք անկեղծ, այն կա նաեւ Հայաստանում, սակայն դա հաղթահարելի է»,-PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Consortium Initiative-ի գործադիր ղեկավար կոմիտեի նախագահ Դենիս Սամուտը: Նրա կարծիքով, այդ ուղղությամբ պետք է մեծ աշխատանք տարվի, երկու երկրների կառավարություններն ու հասարակությունները պետք է համագործակցեն այս հարցում: «Սակայն նաեւ հեշտ է հոռետես դառնալ այս խնդրի լուծման հարցում: Ես եղել եմ բազում իրավիճակներում, երբ հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներ հասարակության տարբեր շերտերից եւ նրանք գտել են խոսակցության թեմաներ: Մոսկովյան հռչակագիրն ասում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների կարեւորության մասին: Consortium Initiative-ը, որին անդամակցում են International Alert, Conciliation Resources, LINKS-ը, 2003թ. ի վեր աշխատում է հենց այդ ուղղությամբ ՈԿԿ-ի տարբեր ներկայացուցիչների, քաղաքական գործիչների, պաշտոնյաների հետ: Մենք կարծում ենք, որ գործունեության դաշտ ունենք հետագա աշխատանքի համար, եւ մենք կցանկանայինք, որ այդ աշխատանքը զարգանար Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների եւ միջազգային հանրության աջակցությամբ»,-նշել է Consortium Initiative-ի նախագահը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---