ՎԶԵԲ-ի 2021-ի տարեկան ժողովը կանցկացվի Երևանում 4 փետրվարի 2020 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի որոշմամբ Երևանը ՎԶԵԲ-ի 2021-ի տարեկան ժողովի անցկացման վայր է ընտրվել։ Այդ մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Տարեկան ժողովը Բանկի կարևորագույն միջոցառումն է: Այսինքն՝ 2021-ի գարնանը Հայաստանը լինելու է ՎԶԵԲ 69 անդամ երկրի, ինչպես նաև այլ հյուրերի ուշադրության կենտրոնում։ Սա կարևոր ձեռքբերում է, և թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում Հայաստանի գրանցած առաջընթացին տրված արժանի գնահատական։ Եվ հենց այս պահից սկսում ենք աշխատել միջոցառումը ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար»,-ասվում է գրառման մեջ: Ավելի վաղ ՎԶԵԲ նախագահ Սումա Չակրաբարտին բարձր էր գնահատել իր ղեկավարած կառույցի գործակցությունն ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ երկրի ֆինանսական հատվածի հետ՝ առանձնահատուկ նշելով Կենտրոնական բանկի աջակցությունը Հայաստանում բանկի նախաձեռնած նախագծերին։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |