Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 425-ի![]() 4 փետրվարի 2020 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում փետրվարի 4-ի դրությամբ 2019-nCoV կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 425-ի: Դրա հարուցած թոքաբորբով հիվանդության հաստատված դեպքերը Չինաստանում 20,400-ն են: Ըստ Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի՝ երկրի բնակիչների ավելի քան 23,200-ի դեպքում կորոնավիրուսով վարակված լինելու կասկածներ կան: Հիվանդանոցներից դուրս է գրվել 632 մարդ, գրում է ՏԱՍՍ-ը: Գրեթե 2800 հիվանդի վիճակը ծանր է, ևս 171,300 բնակիչ կարանտինի մեջ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել էր միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Դրանից հետո Հայաստանը 2 ամսով կասեցրել էր վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով: Ավելի ուշ Հայաստանը ստացել էր կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը: Կորոնավիրուսի հիմնական ախտանիշներն են՝ չոր հազը, դժվարացած շնչառությունը, բարձր ջերմությունը, դողն ու թուլությունը: Որոշ դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց թոքաբորբի, սակայն ուղեկցվում է չոր հազով և ոչ շատ բարձր ջերմությամբ: ![]() ![]() Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |