ՀՀ-ում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված 6 անձի թեստերը բացասական են

ՀՀ-ում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված 6 անձի թեստերը բացասական են

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացված 6 անձի լաբորատոր հետազոտությունների արդյունքում նոր տիպի վիրուսի առկայությունը ժխտվել է:

Նոր կորոնավիրուսի թեստերն արդեն մի քանի օր է՝ Հայաստանում են:

Հոսպիտալացվածներին նմուշառումներ էին արվել՝ լաբորատոր հետազոտությունների համար: Արդյունքում թե գրիպի, թե կորոնավիրուսի հետազոտությունները բացասական էին եղել, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:

Գերատեսչությունը հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով ոչ մասնագիտական ուղղորդումներից և մեկնաբանություններից:

ՌԴ «Ռոսպոտրեբնադզորը» 2019-nCoV-ի ախտորոշման թեստ համակարգեր է փոխանցել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին: Թեստերը փոխանցվել են անհատույց:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել էր միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Դրանից հետո Հայաստանը 2 ամսով կասեցրել էր վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---