ՄԱԿ. ՀՀ-ն՝ զբոսաշրջության ոլորտում ամենաարագ աճող երկրների 20-յակում 4 փետրվարի 2020 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենաարագ աճող երկրների 20-յակում է, ասվում է ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության «միջազգային զբոսաշրջության բարոմետրը» հետազոտության մեջ: Մեր երկիրը 12-րդ հորիզոնականում է՝ 2019-ին զբոսաշրջության ոլորտում 14.4% աճով, գրում է The Independent-ը: Հարևան Թուրքիան և Ադրբեջանը ցուցակում համապատասխանաբար 13-րդն ու 17-րդն են՝ 14 և 11.4% աճով: Հայաստանից առաջ է Իրանը, որը 3-րդ հորիզոնականում է 27.9% աճով: Զբոսաշրջության առավելագույն աճը գրանցվել է Մյանմայում՝ 40.2%, որին հաջորդում է Պուերտո Ռիկոն 31.2%-ով: Առաջին 10-յակում են նաև Ուզբեկստանը, Չերնոգորիան, Եգիպտոսը, Վիետնամը, Ֆիլիպինները, Մալդիվներն ու Բահամյան կղզիները: Ըստ հետազոտության` 2019-ին աշխարհում արտասահմանյան ուղևորությունները հասել են 1.5 մլրդ-ի: Դա 4%-ով ավելի է, քան 2018-ին: Ամենաշատ այցելուներին ընդունել է Ֆրանսիան՝ ավելի քան 90 մլն զբոսաշրջիկ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |