Մանվել Գրիգորյանը դեռևս վերակենդանացման բաժնում է

Մանվել Գրիգորյանը դեռևս վերակենդանացման բաժնում է

PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, ասել է նրա կինը՝ Նազիկ Ամիրյանը:

Հարցին, թե կա արդյոք որևէ դրական փոփոխություն՝ Ամիրյանն ասել է. «Բուժման փուլում է», գրում է «Առավոտը»:

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր Գրիգորյանի խափանման միջոց կալանքը: Մինչև այդ, նրա պաշտպանների միջնորդությունները՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բազմիցս մերժվել էին:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետմիջոցներից ավելի քան 1 մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---