Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել 4 փետրվարի 2020 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին բերման են ենթարկել, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը։ «Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին: Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130»,- ասվում է գրառման մեջ: Ինչպես տեղեկացնում է Aysor.am-ը՝ Ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանին հղումով, Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով։ 2019-ի դեկտեմբերին ոստիկանությունը խուզարկել էր Հայրապետյանի տունը: Նա ասել էր, թե խուզարկությունը կապված է իր՝ ֆեդերացիայի նախագահ եղած ժամանակ իրականացված շինաշխատանքների հետ, իսկ շտապողականությունը պայմանավորված է դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններով։ Հայրապետյանը նաև հավելել էր, որ մտադիր չէ հեռանալ երկրից և չի վախենում ձերբակալությունից։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |