Երևան-Սևան ճանապարհին բուք է և վատ տեսանելիություն

Երևան-Սևան ճանապարհին բուք է և վատ տեսանելիություն

PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին՝ ժամը 16:05-ի դրությամբ, ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Գեղարքունիքի մարզի Վերին և Ներքին Շորժա, Այրք և Ախպրաձոր գյուղեր, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները փակ են բոլոր մեքենաների համար:

Սոթք-Քարվաճառում բուք է, Քուչակ-Եղիպատրուշ և Քուչակ-Ջրամբար ճանապարհները դժվարանցանելի են բոլորի համար:

Շիրակի և Սյունիքի մարզերի ճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է:

Երևանում, Տիգրանաշենի ոլորաններում, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Լոռու մարզի Սպիտակ, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Սարավան-«Զանգեր»-Սիսիան հատվածում ձյուն է տեղում:

Գեղարքունիքի, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում, Ապարան-Քուչակ և Երևան-Սևան ճանապարհներին բուք է:

Երևան-Սևան ճանապարհի 57-րդ կմ-ին և դեպի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածին բուք է և ցածր տեսանելիություն: Սարավան -«Զանգեր» հատվածում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսը փակ է բեռնատարների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում 590 բեռնատար է կուտակվել:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---