1 դեկտեմբերի 2008 - 16:30 AMT
Թուրքիան մտադի՞ր է Ստամբուլ-Երեւան ուղղակի ավիափոխադրումներ կատարել
Վերջերս սկսված հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացին նպաստելու համար Թուրքիան մտադիր է Ստամբուլ-Երեւան ուղղակի ավիաթռիչքներ կատարել: Այս մասին հաղորդում է թուրքական «Հյուրիեթ» թերթը` հղում անելով անանուն աղբյուրների վրա: Ինչպես նշել է աղբյուրը, թուրքական կողմի նման մտադրությունն անմիջական կապ ունի պաշտոնական Երեւանի դիրքորոշման հետ Անկարայի եւ Բաքվի հետ հարաբերությունների հարցում: «Թուրքիան ի նկատի կունենա Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում: Կոնկրետ որոշում դեռեւս չի կայացվել, եւ այս հարցը մանրակրկիտ կերպով կքննարկվի»,-նշել է աղբյուրը:

Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են 1993թ. ի վեր: Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը ղարաբաղյան հակամարտության պատճառով: