Զինվորի մահվան փաստով Առաքել Մովսիսյանի որդուն մեղադրանք է առաջադրվել 4 փետրվարի 2020 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրգործով մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդուն՝ Դավիթ Մովսիսյանին, Քննչական կոմիտեին հղումով տեղեկացնում է «Հայկական ժամանակը»: Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Քննիչը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Մովսիսյանի հանդեպ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու համար: Փետրվարի 2-ին ձերբակալվել էին Ավագյանի 3 ծառայակիցը, այդ թվում՝ Դավիթ Մովսիսյանը: Դեպքը եղել է հունվարի 30-ին: Զոհված զինծառայողի հարազատները չեն հավատում, որ նա ինքնասպանություն է գործել: Նրանք, ի նշան բողոքի, փետրվարի 2-ին երիտասարդի դին փորձել էին բերել Արմավիրից Երևան: Այդ ընթացքում նրանց մոտ էր գնացել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և հայտնել, որ որևէ ապացույց չունի, թե սա ինքնասպանություն է: Կարդացեք նաև՝ ՊԲ «էլիտար» զորամասի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է Քննչական Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |