Գյուլբենկյանի «Արծաթե ուրվականը» հանվել է աճուրդի

Գյուլբենկյանի «Արծաթե ուրվականը» հանվել է աճուրդի

PanARMENIAN.Net - Հայազգի հայտնի ձեռնարկատեր, իր էքսցենտրիկ պահվածքով հայտնի Նուբար Գյուլբենկյանի նախագծած ավտոմեքենան, որը Rolls-Royce ընկերությունը սկզբնական փուլում մերժել էր, հավանաբար, կվաճառվի 30,000 ֆունտ ստեռլինգով, չնայած ներկայիս սեփականատերն այն գնել էր 7 անգամ ավելի թանկ:

«Արծաթե ուրվական» (Silver Wraith) անվանումը ստացած մեքենան նախագծվել է 1947-ին և պատկանել Գյուլբենկյանին: Այժմ մեքենան վաճառքի է հանվել, գրում է Daily Mail-ը:

Գյուլբենկյանը սկզբից ցույց է տվել մեքենայի դիզայնը Rolls-Royce ընկերությանը, որը, սակայն, մերժել է գաղափարը, ինչից հետո գործարարը մեքենաներ հավաքող Hoopers ընկերությանը հանձնարարել է իր համար արտադրել իր իսկ նախագծած ավտոմեքենան:

«Արծաթե ուրվականը» անսովոր կոնստրուկցիա և դիզայն ունի՝ դա Գյուլբենկյանի ցանկությունն էր: Ըստ մի շարք պատմական աղբյուրների՝ Գյուլբենկյան կրտսերը նախագծել է մի շարք լյուքս դասի մեքենաններ և թանկարժեք մեքենաների հավաքածու է ունեցել:

1965-ին, խոսելով իր ավտոմեքենաների մասին, Գյուլբենկյանն ասել է. «Կարծում եմ, որ ժամանակակից ավտոմեքենան պետք է ողորկ լինի, կոր գծերով, և այնպիսի տեսք ունենա, կարծես նախագծած է մի մարդու կողմից, որը երբեք չի տեսել ձիակառքեր և առաջին անգամ է ավտո հավաքում ներքին այրման շարժիչով»:

«Արծաթե ուրավական» ավտոմեքենան վերջերս վերականգնվել է՝ մոտ 200,000 ֆունտ ստեռլինգով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---