103 տարեկանում մահացել է լեգենդար Քըրք Դուգլասը

103 տարեկանում մահացել է լեգենդար Քըրք Դուգլասը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում 103 տարեկանում մահացել է լեգենդար դերասան Քըրք Դուգլասը, տեղեկացնում է People-ը՝ նրա որդի Մայքլ Դուգլասին հղումով:

«Ամբողջ աշխարհի համար հայրս լեգենդ էր, կինեմատոգրաֆի ոսկե դարի դերասան, հումանիստ, ում հավատարմությունն արդարության գաղափարին պետք է օրինակ լինի բոլորիս համար»,- ասել է Դուգլասը, գրում է ՌԲԿ-ն:

Նա հավելել է, որ իր հայրը լավ կյանք է ապրել և իրենից հետո մնացել են ֆիլմեր, որոնք դիտելու են նաև ապագա սերունդները:

Քըրք Դուգլասը (Իսեր Դանիելովիչ) Հոլիվուդի լեգենդ է, որին շատերը հիշում են Սպարտակի դերով: Հրեաների ընտանիքում ծնված Քըրքը միակ տղա երեխան էր և 6 քույր ուներ։ Մինչև դերասանի կարիերան սկսելը նա գումար էր վաստակում թերթեր վաճառելով, փոխելով մոտ քառասուն աշխատանք: 1945-ից հանդես էր գալիս Բրոդվեյում Իզի Դեմսկի կեղծանունով: Հասնել Հոլիվուդ նրան օգնեց Դուգլասի համադասարանցի հոլիվուդյան աստղ Լորեն Բեքոլը։

Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 17-րդ տեղում: 1996-ին Դուգլասը ստացել է Օսկար՝ կինեմատոգրաֆում բացառիկ նվաճումների համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---