Բաքվում Թերրի Դեվիսին համոզել են Ղարաբաղում «ադրբեջանական հուշարձանների ոչնչացման» մե՞ջ

PanARMENIAN.Net - «Պատմական հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» հարված է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Եվրոպայի եւ ողջ աշխարհի համար, երեքշաբթի օրը Բաքվում ասել է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թերրի Դեվիսը: Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարը ափսոսանք է հայտնել մշակույթի եւ մշակութային ժառանգության գծով ԵԽԽՀ առաքելության` Ադրբեջան եւ Հայաստան կատարելիք այցի ձգձգման հետ կապված:



«Երկու կողմերն էլ տարաձայնություններ ունեն այդ առիթով»,- ասել է Գլխավոր քարտուղարը` ավելացնելով, որ Եվրոպայի խորհուրդը հանդես է գալիս այն բանի կողմից, որպեսզի առաքելությունը ծանոթանա պատմական եւ մշակութային հուշարձանների իրադրության հետ, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:



Նշենք, որ ԵԽԽՀ առաքելության այցի ձգձգման պատճառը Բաքվի պահանջն է, որի համաձայն առաքելության ներկայացուցիչները պետք է Լեռնային Ղարաբաղ այցելեն Ադրբեջանի տարածքով, ինչն անհնար է եւ բացարձակապես անընդունելի հայկական կողմի համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---