Չինաստանում բժիշկը 10 օր պայքարել է կորոնավիրուսի տարածման դեմ և մահացել գերհոգնածությունից 6 փետրվարի 2020 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում երիտասարդ բժիշկը 10 օր անընդմեջ պայքարել է կորոնավիրուսի տարածման դեմ և մահացել գերհոգնածությունից: 28-ամյա Սուն Ինձեն աշխատում էր հիվանդանոցում, Հունան գավառում, որը սահմանակից է կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն համարվող Հուբեյին: Ինձեի պարտականությունների մեջ էր մտնում ճանապարհով անցնող մարդկանց ինքնազգացողությունը ստուգելը: Բժիշկը հունվարի 25-ից օրը 24 ժամ դրանով էր զբաղված, գրում է Lenta.ru-ն՝ The Mirror-ին հղումով: Փետրվարի 3-ի առավոտյան Ինձեն վերադարձել է հանրակացարան և մահացել: Նրա 29-ամյա քույրն Ուհանում է, արդեն 2 շաբաթ կարանտինի մեջ է: Աղջիկն իրեն է մեղադրում, որ չի կարողացել հեռանալ Ուհանից մինչև քաղաքի փակվելը և չի սատարել եղբորը դժվար պահին: Փետրվարի 6-ի տվյալներով Չինաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 563-ի, վիրուսով վարակվածներինը գերազանցում է 28,000-ը: Համաճարակից ամենամեծ մահացությունը գրանցվել է հենց Ուհանում: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |