Ստամբուլում ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել. 3 մարդ զոհվել է, 179-ը՝ վիրավորվել

Ստամբուլում ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել. 3 մարդ զոհվել է, 179-ը՝ վիրավորվել

PanARMENIAN.Net - Ստամբուլում թուրքական Pegasus ավիաընկերության ինքնաթիռի կոշտ վայրէջքի արդյունքում 3 մարդ է զոհվել, 179-ը` վիրավորվել: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, գրում է BBC-ն:

Իզմիրից թռչող Boeing 737-800-ը 3 մասի է բաժանվել վայրէջքի ժամանակ՝ դուրս գալով թռիչքուղուց: Վայրէջքն իրականացվել է անբարենպաստ եղանակային պայմաններում՝ ուժգին քամի էր և անձրև:

Միջադեպից հետո օդանավակայանը փակվել է, իսկ չվերթներն ուղղորդվել են այլ օդանավակայաններ:

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---