ԵԽԽՎ-ն՝ ՀՀ-ին․ Շտապ ճշտեք սահմանադրական փոփոխության մասին Վենետիկի հանձնաժողովի կարծիքը 6 փետրվարի 2020 - 19:00 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ համազեկուցողներ Անդրեյ Շիրչելը և Կիմմո Կիլյունեն կոչ են արել ՀՀ իշխանություններին շտապ կարգով ճշտել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրության փոփոխության ու հարակից օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։ «ԱԺ-ն որոշել է արտահերթ նիստ անցկացնել՝ քննարկելու մի քանի խմբագրություն, որոնք վերացնում են ՍԴ կողմից ԱԺ ներկայացված նախագծի սահմանադրականությունը ստուգելու պարտավորությունը։ Ի թիվս այլոց, այդ խմբագրությունը կփոխի Սահմանադրության փոփոխության ընթացակարգը։ Բացի այդ, ներկայացվել է փոփոխություն, որը, կարծես, նպատակ ունի անհապաղ դադարեցնելու ՍԴ մի քանի անդամի պաշտոնավարումը։ Այս երկու կետը կարևոր են, ու առաջարկված փոփոխությունները երկարաժամկետ հետևանքներ են թողնելու սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա։ Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այդ առթիվ ի հայտ եկած մի շարք հարցեր, կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հնարավորինս շտապ դիմել Վենետիկի հանձնաժողով՝ ԵԽ սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմին, կարծիք ստանալու համար։ Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը հնարավոր կլինի ստանալ շատ արագ՝ հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ հայ ընտրողների համար հանրաքվեի անցկացման պարագայում», - նշվում է հայտարարությունում: «Իմ քայլը» մի քանի նախագիծ է բերել խորհրդարան, որոնցից մեկով առաջարկում է մինչև Սահմանադրության փոփոխությունների ընդունումը նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով Ազգային ժողովի կողմից ՍԴ դիմելը դարձնել ոչ պարտադիր և դադարեցնել ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Այն չի ընդունվել առաջին ընթերցմամբ՝ հարցը հանրաքվեի դնելու նպատակով։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |