2 դեկտեմբերի 2008 - 16:32 AMT
Թուրքական բուհերի հայ ուսանողներին թույլատրվել է չհաճախել դասընթացներին կրոնական տոների ժամանակ
Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների հարցերով Խորհրդի (YOK) նախագահ Յուսուֆ Զիյա Օզջանը թուրքական համալսարանների ռեկտորներին հանձնարարել է հայ եւ հրեա ուսանողներին թույլատրել արձակուրդ վերցնել իրենց կրոնական տոների ժամանակ: YOK-ի նախագահի հանձնարարության համաձայն, այդ արտոնությունից կարող են օգտվել նաեւ ազգությամբ հայ եւ հրեա պրոֆեսոր դասախոսները: Նման որոշում ընդունելու մասին Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատությունների հարցերով Խորհուրդը գլխավոր ռաբբիին եւ Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսյան Հայրապետությանը տեղեկացրել է` նրանց ուղարկելով ընդունված փաստաթղթի պատճենը, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը: