Beeline-ի ստարտափ ինկուբատորի 6-րդ շրջափուլն է սկսվել

Beeline-ի ստարտափ ինկուբատորի 6-րդ շրջափուլն է սկսվել

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է Beeline ստարտափ ինկուբատորի 6-րդ շրջափուլը։ Այս ինկուբացիոն ցիկլի 4 ռեզիդենտ ստարտափն են՝ Craft Lab, Personal Lawyer, Sofetch և BridgeSoft: Պաշտոնական բացմանը թիմերի անդամները ծանոթացել են միմյանց և գործող ներդրողների հետ։ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համատեղ իրականացվող Beeline ստարտափ ինկուբատորում լավագույն արդյունքներ գրանցող թիմերը ներդրումներ են ներգրավում բիզնես հրեշտակների կողմից:

«Յուրաքանչյուր շրջափուլին ընտրում ենք 4 կամ 5 թիմ, ուսումնասիրում դրանց աճին խոչընդոտող հանգամանքները ու խնդիրները։ Այնուհետև ներգրավում ենք ոլորտի պրոֆեսիոնալներին, որպեսզի օգնենք մեր ստարտափերին զարգանալ միջազգային շուկայում։ Նախորդ տարվա երեք շրջափուլերի ընթացքում համոզվեցինք, որ յուրաքանչյուր թիմի հետ անհատական աշխատելն ամենաարդյունավետ լուծումն է», - նշել է Beeline ստարտափ ինկուբատորի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը։

«Մենք միշտ ուրախ ենք մեզ մոտ ընդունել երիտասարդ հայ ձեռներեցների նոր խմբեր, ովքեր վստահաբար ինկուբատորի թիմի և BANA-ի մեր գործընկերների ու ներդրողների շնորհիվ մեծ հաջողությունների կհասնեն ու արագ կաճեն թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային շուկայում: Վստահ եմ, որ նախորդ թիմերի հետ աշխատելու փորձը մեզ թույլ կտա էլ ավելի արդյունավետ աշխատանք կատարել», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline ստարտափ ինկուբատորի 3-րդ շրջափուլն ավարտած երկու թիմ՝ EasyDMARC-ը և Lucky Carrot-ը, փետրվարի 24-27-ն ընկերության աջակցությամբ կմեկնեն Բարսելոնա։ Թիմերի համահիմնադիրները կմասնակցեն Mobile World Congress-ին` աշխարհի ամենամեծ միջազգային մոբայլ միջոցառմանը։

Beeline ստարտափ ինկուբատորն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափերի ինտենսիվ աճին՝ դրանով իսկ ապահովելով ստարտափերի ելքը միջազգային շուկա։ 14 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն շրջափուլի ընթացքում ռեզիդենտներն անցնում են թրեյնինգներ մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման և թիմի ձևավորման ու զարգացման թեմաներով։ Թիմերը նաև ուսումնասիրում են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման և գումարների ներգրավման հետ կապված հարցեր։

 Ուշագրավ
Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել
«Չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության մեջ և կալանավորելու»,- ասվում է հայտարարության մեջ
Facebook-ում նոր էմոցիան գրկախառնվող սմայլիկի տեսք կունենա
Նրանք հայտնել են, որ Ucom-ի 843 աշխատակից ազատման դիմում են գրել