Փաշինյանը Գերմանիայում կհանդիպի Մերկելին 8 փետրվարի 2020 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա այցի շրջանակում փետրվարի 13-ին կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։ Այդ մասին ասվում է Գերմանիայի դաշնային կառավարության կայքում։ Հանդիպմանը քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, տնտեսական, արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցեր։ Փաշինյանը Գերմանիա կմեկնի Մյունխենի անվտանգության կոնֆերանսին մասնակցելու, այն կկայանա փետրվարի 14-16-ը։ Նիկոլ Փաշինյանի և Անգելա Մերկելի առաջին հանդիպումը 2018-ի օգոստոսին էր, երբ Մերկելը պատմական այց կատարեց Հայաստան՝ դառնալով ՀՀ այցելած առաջին կանցլերը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա |