Մխիթարյանը «Ռոմայի» կազմում գոլ է խփել

Մխիթարյանը «Ռոմայի» կազմում գոլ է խփել

PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել Իտալիայի A սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ռոմա»– «Բոլոնիա» հանդիպման ժամանակ։

Մխիթարյանը գոլը խփել է երկրորդ խաղակեսում՝ գլխով։ Չնայած դրան՝ «Ռոման» սեփական հարկի տակ պարտվել է 2:3 հաշվով։

Հենրիխ Մխիթարյանը հունվարի 5-ին կայացած «Ռոմա»–«Տորինո» խաղի ժամանակ ձախ ազդրի մկանային վնասվածք էր ստացել, դրանից հետո նա չէր մասնակցում «Ռոմայի» հանդիպումներին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---