ԱԱԾ․ Նախկին պաշտոնյաները մոտ 2 մլրդ դրամի վնաս են տվել պետությանը

ԱԱԾ․ Նախկին պաշտոնյաները մոտ 2 մլրդ դրամի վնաս են տվել պետությանը

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը, դեռևս 2019-ի փետրվարին ՊԵԿ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերով հարուցած և քննվող քրգործով բացահայտել է պաշտոնյաների կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս հասցնելու դեպք:

Պարզվել է, որ 2014-2016 թթ. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը նախկին ֆիննախարարի հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։

Նրանք, միջազգային գործակցության ոլորտում կատարվող աշխատանքները հնարավորինս դրական լույսի ներքո ներկայացնելու, մաքսային մարմիններին արդի սարքավորումներով վերազինելու պատրանք ստեղծելու խմբային շահերից ելնելով, կառավարության կողմից կնքված արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի շրջանակում ձեռք են բերել ՀՀ մաքսային ծառայության կարիքներից չբխող, առանձնապես խոշոր չափերի՝ 2,282,387,249 դրամ արժողությամբ էլեկտրոնային 8,500 կողպեք: Մինչդեռ, ՀՀ մաքսային համակարգի կարիքների համար անհրաժեշտ էր առավելագույնը 2000, իսկ փաստացի՝ մինչև 2019-ի հոկտեմբեր, օգտագործվել է ընդամենը 251 կողպեք։

Արդյունքում, հիշյալ 2 բարձրաստիճան պաշտոնյաների՝ ֆինասների նախկին նախարարի և նրա տեղակալի գործողությունների հետևանքով ՀՀ կառավարությանը տրամադրված առանձնապես խոշոր չափերով վարկային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, իսկ պետությանը պատճառվել է 1,747,195,905 դրամի վնաս` առաջացնելով ծանր հետևանքներ։

Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցրած պաշտոնյային ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով որպես մեղադրյալ ներգրավել։ Հաշվի առնելով, որ նա դեռևս 2018-ի հունիսին լքել է ՀՀ տարածքը՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---