ԱՀԿ. Կորոնավիրուսի հետևանքով անհատական պաշտպանիչ միջոցների խիստ պակաս կա

ԱՀԿ. Կորոնավիրուսի հետևանքով անհատական պաշտպանիչ միջոցների խիստ պակաս կա

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում ռացիոնալ օգտագործել բժշկական դիմակները և պաշտպանիչ այլ միջոցներ, փոխանցում է Euronews-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի բռնկումը Չինաստանում ճանաչել էր միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ: Հայաստանը 2 ամսով կասեցրել էր վիզաների ազատ ռեժիմը Չինաստանի հետ:

Փետրվարի 6-ին ԱՀԿ-ն հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղ դեռևս գոյություն չունի:

«Աշխարհը կանգնած է անհատական պաշտպանիչ միջոցների խիստ պակասի առջև, դրանց պահանջարկն աճել է 100 անգամ, գները` 20 անգամ: Իրավիճակը սրվում է այդ միջոցների՝ այլ նպատակներով լայնածավալ օգտագործման պատճառով, այլ ոչ թե հիվանդների բուժօգնության համար, արդյունքում մեր պաշարները սպառվում են», - ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

ԱՀԿ-ն նաև հայտարարել է, որ փետրվարի 11-ին և 12-ին նախատեսվում է համաշխարհային ֆորում՝ նոր վարակի ուսումնասիրման թեմայով:

Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 7-ին երկրում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 722-ի, վարակվել է մոտ 34,500 մարդ, 2050 մարդ վերականգնվել է և դուրս գրվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---