Բրայանթի վթարված ուղղաթիռի շարժիչները սպասարկման ենթական էին

Բրայանթի վթարված ուղղաթիռի շարժիչները սպասարկման ենթական էին

PanARMENIAN.Net - Բասկետբոլիստ Կոբի Բրայանթի, նրա 13-ամյա դստեր և ևս 7 մարդու մահվան պատճառ դարձած ավիաաղետից հետո ԱՄՆ Տրանսպորտի անվտանգության ազգային վարչությունից տեղեկացրել են, որ S-76B ուղղաթիռի 2 շարժիչում անսարքություն չի հայտնաբերվել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հունվարի 26-ին բասկետբոլիստ Բրայանթի ուղղաթիռը վթարի էր ենթարկվել, ոչ ոք ողջ չէր մնացել: Դրա օդաչուն ազգությամբ հայ Արա Զոբայանն էր:

Փորձաքննության արդյունքում չեն հայտնաբերվել «կրիտիկական անսարքության» նշաններ, թռիչքի ընթացքում ուղղաթիռի շարժիչներն աշխատել են, եղել են օգտագործման ենթակա։ Փորձաքննությունը, սակայն, չի բացառել, որ բեկորների հետագա ուսումնասիրությունը կարող է տեխնիկական անսարքություններ բացահայտել:

Ավելի վաղ ավիավթարի պատճառ էր նշվում վատ տեսանելիությունը: Օդաչուին տեղեկացրել են, որ նա շատ ցածր է թռչում, ռադարների համար բարդ է գնահատել իրավիճակը և դժվար է ուղղորդել թռիչքը: Դրանից կարճ ժամանակ անց եղել է վթարը: 41-ամյա Կոբի Բրայանթը 20 տարի անցկացրել է LA Lakers-ի կազմում` դառնալով ակումբի ու NBA պատմության ամենաարդյունավետ 3 խաղացողից մեկը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---