Վթար՝ Գավառ-Մարտունի ճանապարհին․ 10 մարդ է տուժել

Վթար՝ Գավառ-Մարտունի ճանապարհին․ 10 մարդ է տուժել

PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին` ժամը 06:55-ին, Գավառ-Մարտունի ճանապարհին՝ Ծակքար գյուղի մոտակայքում խոշոր ՃՏՊ է եղել, որի արդյունքում 10 մարդ է տուժել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Գյուղի մոտակայքում բախվել են Opel և Mercedes մակնիշների մեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Opel-ի վարորդ Սիփան Մ.-ն (ծնված 1992 թ.), ուղևորներ՝ Վասակ Մ.-ն, Գագիկ Մ.-ն, Հայկարամ Ե.-ն, Mercedes-ի վարորդ Տիգրան Ս.-ն (ծնված 1987 թ.), ուղևորներ՝ Իռա Գ.-ն, Հեղինե Ա.-ն, Էրիկա Ա.-ն, Անուշ Ա.-ն և Վերոնիկա Ա.-ն, հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ:

Բժիշկներն Անուշ Ա.-ի և Վերոնիկա Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---