Անտարկտիդայում ռեկորդային +18,3 աստիճան է գրանցվել

Անտարկտիդայում ռեկորդային +18,3 աստիճան է գրանցվել

PanARMENIAN.Net - Օդի ջերմաստիճանն Անտարկտիդայում հասել է ռեկորդային +18,3-ի։ Դա 0,8 աստիճանով բարձր է նախորդ ռեկորդից, որը գրանցվել էր 2015-ին։

Անտարկտիդայի ամենատաք օրը փետրվարի 6-ին գրանցվել է արգենտինյան Էսպերանսա բազայում։ Այն գտնվում է Անտարկտիկական թերակղզում, գրում է ՌԲԿ-ն։

Գիտնականները նշում են, որ Անտարկտիդան ավելի արագ է տաքանոմ, քան Երկրի մյուս մասերը։

Վերջին 50 տարում Անտարկտիկական թերակղզում օդի ջերմաստիճանը բարձրացել է գրեթե 3 աստիճանով։ Այդ տարածաշրջանի բոլոր սառույցները հալվում են։

Օդի ամենացածր ջերմաստիճանը Անտարկտիդայում, և ընդհանրապես Երկիր մոլորակի վրա, գրանցվել է 1983-ի հուլիսի 21-ին՝ -89,2 աստիճան։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---