Վահե Գրիգորյան. ՍԴ նախագահ դառնալու ոչ մի ցանկություն չունեմ

Վահե Գրիգորյան. ՍԴ նախագահ դառնալու ոչ մի ցանկություն չունեմ

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն անդրադարձել է պնդումներին, թե ձգտում է Սահմանադրական դատարանի նախագահ դառնալ՝ հայտարարելով, որ նմանատիպ ոչ մի ցանկություն չունի, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ես ոչ մի ցանկություն չունեմ Սահմանադրական դատարանի նախագահ լինելու, տարբեր պատճառներով։ Նախ՝ որովհետև ես կուզենայի շատ մեծ կշիռ տալ… դատավորի պաշտոնին՝ ինքս հրաժարվելով երբևէ առաջադրվել և ընտրվել Սահմանադրական դատարանի նախագահ։ Բայց իրականում ես բավարարված եմ իմ ունեցած տիտղոսով, ես իրականում իմ ունեցած տիտղոսը շատ ավելի բարձր եմ համարում: Ես ուզում եմ իմանան, որ քաղաքացիների կողմից բացարձակ լեգիտիմությամբ ընտրված պառլամենտի կողմից ընտրված առաջին դատավորն եմ ես, ես դրանից ավել, չեմ պատկերացնում ավելի բարձր տիտղոս»,- ասել է Գրիգորյանը։

Նա հավելել է, որ Ազգային ժողովում իր ծրագիրը ներկայացնելիս, ասել է, որ իր նպատակն է հասնել նրան, որ Սահմանադրական դատարանում ամենաբարձր պաշտոնը լինի դատավորի պաշտոնը։

«Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը շատ պարտավորեցնող և շատ պատվաբեր պաշտոն է՝ ամենապարտավորեցնող և ամենապատվաբեր պաշտոնը ցանկացած իրավաբանի համար մեր երկրում»,- ասել է Գրիգորյանը։

Փետրվարի 6-ին «Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ-ում անցկացրել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել նախագծին, ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը։ ՍԴ դատավորները չեն մեկնաբանել ԱԺ քվեարկությունը։ Մինչ նախագծերի ընդունումը՝ ԵԽԽՎ համազեկուցողները հորդորել էին ՀՀ իշխանությանը շտապ կարգով ճշտել Վենետիկի հանձնաժողովի կարծիքն օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ։ Նախագահը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նշանակել է ապրիլի 5-ին:

Սահմանադրական դատարանում ճգնաժամի մասին առաջին անգամ հայտարարել էր՝ Վահե Գրիգորյանը 2019 -ի հունիսի 20-ին ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելիս։ ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելուց ի վեր նա չի մասնակցել դատարանի որևէ նիստի:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---