Աղբյուր. Գագարինին տեղափոխած մեքենան, որը ՀՀ-ում էր, աճուրդի կհանվի10 փետրվարի 2020 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինին տեղափոխած մեքենան, որը նախկինում պահվել է Հայաստանում, Մոսկվայում աճուրդի կհանվի, հայտնում է Tvzvezda.ru-ն: Խոսքը ԶԻԼ-111В մեքենայի մասին է, որով Գագարինը ժամանել էր Կրեմլ՝ առաջին անգամ Տիեզերք թռչելուց հետո: Գագարինն այդ մեքենան մեկ անգամ է նստել՝ 1961-ի ապրիլի 14-ին: Դրանից հետո կաբրիոլետը չի փոփոխվել: Ըստ աղբյուրի՝ այս ընթացքում մեքենան Հայաստանում էր և պահվել է հատուկ նշանակության ավտոտնակում, որտեղ բերվել է իրանցի շահի հետ հանդիպման համար: ԶԻԼ-111В-ն հազվագյուտ մոդել է, որից միայն 12 օրինակ է թողարկվել: Դրանցից մեկը ԽՍՀՄ ղեկավարությունը նվիրել է Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյին: Մեքենայի վաճառքը կկայանա փետրվարի 15-ին, մինչ այդ այն կցուցադրվի Մոսկվայի ավտոսրահներից մեկում: PanARMENIAN.Net ը հարցումով դիմել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե՝ տեղեկանալու, թե մեքենան որքան ժամանակ է գտնվել ՀՀ-ու և երբ է վաճառվել ՌԴ-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |