Թուրքիան սիրիական ուղղաթիռ է խոցել՝ ի պատասխան Իդլիբում իր զինծառայողների մահվան

Թուրքիան սիրիական ուղղաթիռ է խոցել՝ ի պատասխան Իդլիբում իր զինծառայողների մահվան

PanARMENIAN.Net - Թուրքական զորքերը, ի պատասխան սիրիական Իդլիբում մի քանի զինծառայողի մահվան, գնդակոծել են Սիրիայի կառավարական զորքերի օբյեկտներն ու ուղղաթիռ խոցել: Այդ մասին հայտարարել է թուրքական Anadolu-ն՝ երկրի պաշտպանության նախարարությանը հղումով:

Փետրվարի 10-ին Անկարան հայտնել էր Իդլիբում դիտակետի խոցման արդյունքում 5 զինվորականի մահվան մասին:

Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ կրակ է բացվել 115 թիրախի ուղղությամբ, որի արդյունքում «չեզոքացվել է» սիրիացի 101 զինվորական: Բացի այդ, Անկարան պնդում է, որ թուրք զինվորականները սիրիական 3 տանկ են խոցել, գրում է ՌԲԿ-ն:

Ավելի վաղ Անկարան արդեն հայտնել էր Իդլիբում մի քանի զինվորականի և քաղաքացիական անձի մահվան մասին: Թուրքիան կատարվածի համար մեղադրել էր կառավարական զորքերին: Իսկ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ Անկարան տեղեկություններ չէր տրամադրել իր զինվորականների երթուղու մասին, որի պատճառով էլ վերջիններս հայտնվել են հարվածի տակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---