11 փետրվարի 2020 - 14:50 AMT
Փետրվարի 12-ից աստիճանաբար կտաքանա. Գիշերը՝ 8-10, ցերեկը՝ 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում՝ փետրվարի 11-ի, 14-ի, 16-ի ցերեկը, 12-ի գիշերը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը, 14-ի և 16-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Ամսի 12-13-ին քամին առանձին վայրերում կարող է ուժեղանալ մինչև 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-13-ն աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 8-10, ցերեկը՝ 5-7 աստիճանով:

Շիրակում, Կոտայքի և Գեղարքունիքի լեռնային շրջաններում փետրվարի լույս 12-ի գիշերը սպասվում է մինչև -23, իսկ 13-16-ը գիշերային ժամերին՝ -15...-12:

Երևանում՝ փետրվարի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին, 14-ի գիշերը, 16-ի գիշերը սպասվում է ձյուն։ Մայրաքաղաքում փետրվարի լույս 12-ի գիշերը սպասվում է -12, իսկ 13-16-ի գիշերային ժամերին՝ -7-ից մինչև -2 աստիճան ցուրտ: