Օրբելյանը կրկին Օպերայի տնօրենն է. Վերաքննիչն ուժի մեջ է թողել դատարանի որոշումը

Օրբելյանը կրկին Օպերայի տնօրենն է. Վերաքննիչն ուժի մեջ է թողել դատարանի որոշումը

PanARMENIAN.Net - Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը փետրվարի 11-ից կրկին Օպերայի տնօրենն է, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի որոշումը՝ վերականգնելու նրան տնօրենի պաշտոնում:

2019-ի մարտին Օրբելյանը մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից: 2019-ին հայտարարվել էր, որ Օրբելյանը դատարանի վճռով կվերականգնվի իր պաշտոնում։

Օրբելյանի խոսքով՝ նախարարության հետ 2017-ին կնքած իր աշխատանքային պայմանագիրը 3 տարով էր և ավարտվում է 2020-ի օգոստոսի 4-ին, իսկ իրեն դեռ հայտնի չէ, թե արդյոք այն կերկարաձգվի։

Ըստ նրա՝ թատրոնը կիրականացնի իր ծրագրերը, իսկ նոր ծրագրերի և հովանավորների հետ բանակցությունների մասին առավել կոնկրետ հնարավոր կլինի խոսել նոր պայմանագիր ստորագրելուց հետո, քանի որ հովանավորները խուսափում են անկայուն միջավայրում ներդրումներից։

Օրբելյանը նշել է, թե քաշքշուկների պատճառով վերջին 2 տարում թատրոնը նախարարությունից գումար չի ստացել, բեմադրություններ է իրականացրել և հյուրախաղերի մեկնել իր իսկ միջոցներով: Նախարարությունից գումար չի հատկացվել նաև թատրոնի շենքի տանիքի և օդափոխման համակարգի վերականգնմանը։

Խնդիրները կքննարկվեն փետրվարի 12-ին ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ հանդիպմանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---