Մարության. Հուսով ենք՝ աշնանը Երևանում 100 նոր ավտոբուս կլինի

Մարության. Հուսով ենք՝ աշնանը Երևանում 100 նոր ավտոբուս կլինի

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանն արդեն փետրվարին պատրաստվում է 100 նոր ավտոբուսի մրցույթ հայտարարել, ասել է քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի արդիականացմանը:

«Հուսով ենք և ամեն ինչ կանենք, որ ավտոբունսերն աշնանը լինեն Երևանում։ Պարզապես անգամ շատ անվանի ընկերություններ դանդաղ են ավտոբուսներ արտադրում», - նրա խոսքերը մեջբերում է Aysor.am-ը:

Մարությանը միաժամանակ դժգոհել է մայրաքաղաքի մայթերը ձյունից չմաքրելուց՝ հավաստիացնելով, որ 2021-ին նման խնդիր չի լինի։ Իր այս դիրքորոշումը նա բացատրել է համապատասխան տեխնիկա գնելու պատրաստակամությամբ։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ նոր տրանսպորտային ցանցի համար 2-4 տարի կպահանջվի և 900 ավտոբուս:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---