Փաշինյանն Իրանի նախագահին Հայաստան է հրավիրել

Փաշինյանն Իրանի նախագահին Հայաստան է հրավիրել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-ամյակի առթիվ:

Օգտվելով առիթից, նա հրավիրել է Իրանի նախագահին այցելել Հայաստան՝ իրեն հարմար ժամանակ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ... Համոզված եմ, որ Իրան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև համատեղ ծրագրերի լիակատար իրագործումը կնպաստեն երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը՝ ի շահ երկու ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»,- ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։

Վարչապետը շնորհավորել է նաև Իրանի հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին:

«Դարերի խորքից եկող հայ-իրանական հարաբերությունները, հիմնված մեր ժողովուրդների միջև անխախտ բարեկամության ու փոխադարձ հարգանքի վրա, երկկողմ գործակցության ընդլայնման առհավատչյան են։ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի հետ առաջ մղելու ընդգրկուն երկկողմ օրակարգ` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության ու առաջընթացի », - ասվում է Խամենեիին ուղղված ուղերձում։

2019-ի փետրվարին Իրան էր այցելել Նիկոլ Փաշինյանը։ Նրան այնտեղ ընդունել էին բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ երկրի բարձրագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ Իրանի նախագահ Ռոհանին ՀՀ էր այցելել 2019-ի սեպտեմբերին: Նա մասնակցել էր Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---